News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կիրանցում ճանապարհը փակած բնակիչների հետ բախման ժամանակ ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել, մի քանի բնակիչ մարմնական վնասվածքներ են ստացել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Կիրանցի բնակիչներից մեկը։

Տուժածները թեթև մարմնական վնասվածքներ են ստացել և չեն հոսպիտալացվել։ 

Ավելի ուշ Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հերքել է տեղեկությունը՝ նշելով, որ ոստիկանները ո՛չ լուսաձայնային նռնակ, ո՛չ էլ հատուկ այլ միջոց չեն կիրառել բնակիչների դեմ։

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Կիրանցում ճանապարհը փակած բնակիչների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակը: Առանց պետհամարանիշի մեքենայի համար ճանապարհ բացելու համար սեւբերետավորները սկսեցին ուժ գործադրել հավաքվածների նկատմամբ, այդ թվում կանանց:

Բագրատ Սրբազանը հայտնեց, որ մեքենայում գտնված անձինք բախման ժամանակ դուրս են եկել մեքենայից և հեռացել, և ճանապարհը փակելն այլևս անիմաստ է: Տավուշի թեմի առաջնորդը խորհուրդ տվեց քաղաքացիներին բացել ճանապարհը և թույլ տալ դատարկ մեքենաներին հեռանալ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ տավուշցիները շրջափակել էին ճանապարհով անցնել ցանկացող մեքենաներից մեկը, և պահանջում էին մեքենայի մեջ գտնվող անձանց՝ դուրս գալ: Նրանք ասում էին, որ իրենց տեղեկություններով, այդ մեքենայի մեջ քարտեզագրման աշխատանքներ իրականացնողներն են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ