Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է
սպայական կոչման համար։ Այս մասին հայտնում է SVT-ը՝ Շվեդիայի զինված ուժերին հղումով։
46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
Սպաների վերապատրաստման ծրագիրը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր արդեն ունեն համալսարանական կրթություն և սովորաբար տևում է 20-25 ամիս: Դասընթացը ներառում է տեսական և գործնական բաղադրիչներ՝ նպատակ ունենալով զարգացնել «մարտավարության, ռազմագիտության և ռազմավարության խորը պատկերացում»:
Արքայադուստր Վիկտորիան սկսել է գիտելիքներ ձեռք բերել այս ոլորտում դեռևս 2003 թվականին, երբ երեք շաբաթ սովորեց շվեդական բանակի Swedint միջազգային կենտրոնում, որից հետո անցել է այլ դասընթացներ, միաժամանակ, ուսումնասիրել հակամարտությունների և խաղաղ կարգավորման տեսությունը։