News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Փարիզի հայտնի «Մուլեն Ռուժ» («Կարմիր ջրաղաց») կաբարեի ջրաղացի թևերը փլուզվել են ապրիլի 25-ի գիշերը, միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Այս մասին հայտնում է BFMTV-ը՝ Փարիզի հրշեջներին հղումով։

Հաղորդվում է, որ գիշերվա ժամը երկու-երեքի սահմաններում թևերն ընկել են ճանապարհի երթևեկելի հատվածում։ Հեռուստաալիքը նշում է, որ ընկած թևերը հարվածել են կաբարեի անունով ցուցանակին։ Արդյունքում մի քանի տառ ընկել է գետնին։

Դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու ոստիկանությունը։ Այս պահին հետագա փլուզման վտանգ չկա։ Դեպքի վայրի շուրջ անվտանգության պարագիծ է սահմանվել, և ժամը 8։00-ի սահմաններում մասնագետները հեռացրել են ջրաղացի փլված թևերը։ Տեղի ունեցածի պատճառն առայժմ անհայտ է։

Ֆրանսիական ամենահին կաբարեն՝ «Մուլեն Ռուժը», առաջին անգամ բացել է իր դռները 1889 թվականի հոկտեմբերի 6-ին և հանդիսանում է Ֆրանսիայի մայրաքաղաքի տեսարժան վայրերից մեկը։ Կաբարեի շենքը գտնվում է Մոնմարտրի ստորոտին։ Այն  ջրաղացի տեսք ունի, որն արտացոլված է հենց հաստատության անվանման մեջ, որը թարգմանաբար նշանակում է «Կարմիր ջրաղաց»։ Թևերի կարմիր գույնը խորհրդանշում է զվարճանք և ակնարկում կարմիր լապտերների թաղամասը:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
3 կանայք սարում կայծակնահարվել են. մեկը տեղում մահացել է, երկուսը տեղափոխվել են հիվանդանոց
3 կանայք սարում կայծակնահարվել են․․․
Ավելի քան 110 մլն ամերիկացիներ վտանգի գոտում են խիստ եղանակային պայմանների պատճառով. CNN
Եղանակային պայմանները կտրուկ վատացել են...
Մահվան ելքով վրաերթ՝ Այգեկ գյուղում․ վարորդը փախուստի է դիմել
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած...
Մեղրի-Ծավ հատվածից քարերը հեռացվել են, երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է
Դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ...
Ոստիկանները հայտնաբերել են Օձունում 64-ամյա տղամարդուն հող փխրեցնելու բրիչով սպանած 27-ամյա կնոջը
Երեկ՝ մայիսի 27-ին, իրավապահները ժամերի ընթացքում բացահայտել են Օձուն...
Ֆրանսիայի ՌԾՈւ-ն Մարտինիկայի մոտ բռնագանձել է 2,4 տոննա կոկաին. AFP
Մարտինիկա կղզու մոտ 2,4 տոննա կոկաին է բռնագանձվել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ