Անկարան այլևս ակտիվ առևտրային հարաբերություններ չի պահպանում Իսրայելի հետ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ Անկարայում անցկացված մամուլի ասուլիսում:
Ըստ TRT Haber հեռուստաալիքի՝ Էրդողանը հավելել է, որ անհնար է առևտրային կապեր պահպանել Իսրայելի հետ, որը մեղավոր է Գազայում ավելի քան 40 հազար մարդու սպանության և ավելի քան 75 հազար վիրավորում ստացածների համար։
Թուրքիայի առևտրի նախարարությունը Իսրայելի դեմ ապրիլի 9-ին առևտրային պատժամիջոցներ է սահմանել՝ սահմանափակելով 54 ապրանքախմբերի և 1019 ապրանքատեսակների համար։