News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Երեկ վարչախբի անուղեղ և անպատիվ կամակատարները դաժան ծեծի էին ենթարկել Տավուշի դիմադրության ակտիվ դեմքերից մեկին, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

«Գնդապետը այժմ ծանր վնասվածքներով գտնվում է Նոյեմբերյանի հիվանդանոցում, բայց նրա կյանքին վտանգ չի սպառնում, իսկ ոգին անկոտրում է: Նրանք, ովքեր կատարել են այս զազրելի հանցագործությունը, անձնապես հայտնի են, և պատասխան կտան օրենքի առաջ իշխանափոխությունից հետո։ Իսկ ովքեր դեռ չեն արատավորել իրենց անունը մեր քաղաքացիների դեմ հանցագործություններով, խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը՝ դա նվազագույնն է, որ դուք կարող եք այսօր անել ձեր երկրի համար»,-գրել է Չալաբյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ