News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Ուկրաինական հետախուզական ծառայություններում BBC-ի ուկրաինական ծառայության աղբյուրները հայտնում են, որ չորեքշաբթի գիշերը ուկրաինական ուժերն անօդաչուներով հարվածներ են հասցրել Սմոլենսկի մարզում գտնվող երկու նավթապահեստի։

Այդ նավթապահեստներում եղել է 26 հազ․ խորանարդ մետր ռուսաստանյան վառելիք, նշում են աղբյուրները։

Ավելի վաղ Սմոլենսկի մարզի նահանգապետ Վասիլի Անոխինը տելեգրամյան իր ալքում  հայտնել էր, որ «քաղաքացիական վառելիքաէներգետիկ օբյեկտների վրա թշնամու հարձակումից հետո»  հրդեհներ են սկսվել մարզի երկու շրջանում։

Գրեթե միաժամանակ, անօդաչուի գրոհի մասին հայտարարեց Լիպեցկի նահանգապետ Իգոր Արտամոնովը։ Ըստ նրա, «անօդաչու թռչող սարքն ընկել է Լիպեցկ քաղաքի արդյունաբերական գոտում»։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ