News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին կստորագրի Ուկրաինային ռազմական օգնության մասին օրինագծերի փաթեթը, որը հաստատվել է Կոնգրեսի կողմից, որպեսզի Վաշինգտոնը կարողանա այս շաբաթ վերսկսել զենքի մատակարարումները Կիևին։ Այս մասին ասվում է ամերիկացի առաջնորդի հայտարարության մեջ, որը երեքշաբթի հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Ես կստորագրեմ այս օրինագիծը և կդիմեմ ամերիկացի ժողովրդին հենց որ այն վաղը հայտնվի իմ աշխատասեղանի վրա, որպեսզի մենք  այս շաբաթ սկսենք զենք և տեխնիկա ուղարկել Ուկրաինա»,- ասել է Բայդենը:

Ապրիլի 20-ին օրինագծերը հավանության են արժանացել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, իսկ երեքշաբթի օրը՝ Սենատում։ Փաթեթի ծավալը կազմել է 95 մլրդ դոլար, այն ներառում է, մասնավորապես, 61 մլրդ դոլար՝ Ուկրաինայի, 26 մլրդ դոլար՝ Իսրայելի, ինչպես նաև միջոցներ՝ հակամարտությունների գոտիներում, այդ թվում՝ Գազայի հատվածում, մարդասիրական օգնություն տրամադրելու համար։

Օրինագծերի փաթեթը նախատեսում է պատժամիջոցների սահմանում Իրանի և Ռուսաստանի պաշտոնյաների նկատմամբ և  իրանական անօդաչոների արտադրության համար օգտագործվող ամերիկյան տեխնոլոգիաների արտահանման հետագա սահմանափակում։ Այն պարունակում է իրանական նավթի արտահանումը սահմանափակող միջոցներ։ Բացի այդ, փաթեթը ներառում է ԱՄՆ-ում TikTok-ի հնարավոր արգելքի նախաձեռնությունը։ Օրենսդիրներն առաջարկում են չինական ByteDance ընկերությանը մեկ տարի ժամանակ տալ սոցիալական ցանցը վաճառելու համար, հակառակ դեպքում TikTok-ը կարող է արգելվել ԱՄՆ-ում։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արևմտյան հետախուզությունը կանխատեսում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում ՌԴ հարձակումներն Ուկրաինայի վրա կավելանան
Նրանք ընդունում են, որ ամիսներ շարունակ ԱՄՆ-ի ուշացած օգնությունը ռազմի դաշտում իրական վնաս է հասցրել ուկրաինական ուժերին՝ թե՛ տարածքային, թե՛ կյանքերի առումով...
Ուկրաինայում ստեղծվել է զենքի գաղտնի գործարանների ցանց, որոնցից մի քանիսը գտնվում են գետնի տակ. El Mundo
Ուկրաինային այժմ ամենից շատ անհանգստացնում է այն, թե որքանով են այդ գործարանները թաքնված ռուսական զորքերից...
Ուկրաինան կարող է մոտ 10-20 հազար բանտարկյալ մոբիլիզացնել. Արդարադատության նախարար
Նա հավելել է, որ շատ բան կախված կլինի ռազմաբժշկական հանձնաժողովներից...
Գերմանիայի ՊՆ ղեկավարը հայտարարել է Ուկրաինայի համար ԱՄՆ-ից երեք HIMARS համակարգեր գնելու մասին
Գործակալության տվյալներով՝ ընկերության ղեկավարության հետ հանդիպմանը քննարկումներ են եղել ռազմական արտադրանքի առաքման ժամկետի հնարավոր կրճատման շուրջ...
Կալուգայի մերձակայքում գտնվող նավթավերամշակման գործարանում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել
Գործակալության տվյալներով՝ այրվել են դիզելային վառելիքով երեք կոնտեյներ և մազութով մեկ տարա։ Այժմ հրդեհը մարվել է...
Ուկրաինա զենքի նոր մատակարարումների մասին կհայտարարվի առաջիկա շաբաթների ընթացքում. Պետքարտուղարություն
Միաժամանակ, պաշտոնյան ընդգծել է, որ ուկրաինական բանակի անձնակազմի թվաքանակի խնդիրը «պետք է լուծի հենց Ուկրաինան»...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ