News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկայիս ժամանակի իրողություններից», -  Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ երեկ հայտարարել է Թուրքիայի նախագահը Էրդողանը՝ հավելելով, որ Հայաստանի ղեկավարը ևս համակարծիք է իր հետ։

Թուրքիայի նախագահի հայտարարություններից հետո Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակներում երեկվանից տագնապալից սպասումներ են ձեւավորվել Փաշինյանի այսօրվա` ապրիլի 24-ի ուղերձի վերաբերյալ։

Մեծ մասի կարծիքով Փաշինյանը «կընդառաջի» Էրդողանի առաջարկին՝ «անհիմն հիշողությունները» դեն նետելու մեսիջներ հղելով եւ հանդես գալով ցեղասպանության ճանաչման գործընթացին անդառնալի հարված հասցնող ուղերձով, հատկապես որ իշխանությունները փորձում են հանրությանը համոզել, որ դեռ պետք է համոզվել ցեղասպանության իրողության հարցում` անուն առ անուն ճշտել 1.5 միլիոն զոհերին։

Նշենք, որ երիտքպականների մոտ վերջերս դասախոսություն կարդալիս Փաշինյանը համառորեն չէր օգտագործում ցեղասպանություն բառը՝ այն փոխարինելով Մեծ եղեռնով, եւ այս տենդենցը նկատելի է նաեւ պետական գրեթե բոլոր հաստատությունների կողմից: Դիցուք՝ Երեւանի Մետրոպոլիտենը. ապրիլքսանչորսյան աշխատանքային գրաֆիկը հրապարակելով ֆեյսբուքյան իր էջում մի քանի անգամ խմբագրել է՝ Ցեղասպանությունը փոխելով Մեծ եղեռնի արտահայտությամբ եւ, ի վերջո, ընտրել է` ոչ նալին, ոչ մեխին տարբերակը. մի տեղ մի բառն են գրել, մյուս տեղ՝ երկրորդը։

Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ՀՀ իշխանությունն առաջիկայում հանձն է առնելու նաեւ Տոների եւ հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքի փոփոխությունը, որի հինգերորդ հոդվածի համաձայն «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր նշվում է ապրիլի 24-ին, ոչ աշխատանքային օր»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ