ԵԿՄ Վանաձորի բաժանմունքի խորհուրդը դատապարտում է Տավուշում ԵԿՄ Տավուշի մարզային ստորաբաժանման անդամների կողմից ժողովրդի նկատմամբ թույլ տված բռնությունները։
«Հաշվի առնելով երկրում, մասնավորապես սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակը պահանջում ենք ՀՀ իշխանություններից.
- ՀՀ Տավուշի մարզի շփման գծից ՀՀ զինված ուժերի դուրս բերմանը զուգահեռ՝ դուրս բերել նաև Հայաստանի տարածքում տեղակայված ադրբեջանական զինված ստորաբաժանումները, որից հետո միայն կատարել սահմանագծում և սահմանազատում: Վստահ ենք, որ հակառակ դեպքում, Ադրբեջանը դուրս չի գալու իր կողմից օկուպացված ՀՀ տարածքներից, որն ապացուցվել է մեր ժողովրդի բազմադարյան պատմության արդյունքում:
- Դատապարտում ենք ՀՀ Տավուշի մարզում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ԵԿՄ Տավուշի մարզային ստորաբաժանման անդամների կողմից ժողովրդի նկատմամբ թույլ տված բռնությունները, հաշվի առնելով այն իրողությունը, որ ԵԿՄ-ն ապաքաղաքական կառույց է, և որի ստեղծման առաքելությունն է ՀՀ սահմանների պաշտպանությունը և հայ ժողովրդի արժանապատիվ գոյության ապահովումը»,- ասված է ԵԿՄ Վանաձորի բաժանմունքի խորհրդի տարածած հայտարարությունում։