ԱՄՆ-ը պատժամիջոցների ցանկ է ընդգրկել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կիբեր հրամանատարության հետ առնչվող չորս անձի և երկու ընկերությունների:
«Պատժամիջոցների ցանկում ընդգրկվածները ներգրավված են եղել ավելի քան մեկ տասնյակ ամերիկյան ընկերությունների և կառավարական կազմակերպությունների ուղղված կիբեր գործողություններում», - ասված է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ:
Պատժամիջոցներն ուղղված են Մեհրսամ Անդիշեհ Սազ Նիկի և այլ անձանց, ովքեր «գործել են որպես Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կիբեր հրամանատարության դրածո ընկերություններ»: