Ինձ մի քանի անգամ արդեն կանչել են քննչական կոմիտե տարբեր գործերով՝կռուպցիայի, ավել դուրս գրման հարցերով: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, Քննչկան կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որին այսօր հրավիրել են Քննչական կոմիտե:
«Իմ ակտիվանալուց հետո, որ ես դեմ եմ իմ հողերը միակողմանի հանձնելուն, երեկ ժամը 16.30-ին ստացել եմ ծնուցագիր, կանչել են Քննչական կոմիտե՝ Ազատ գյուղի 15 զինվորի վառվելու դեպքի հետ կապված հարցաքննության: Հասկանալի է, թե ինչու են հիմա կանչել, փորձում են ինձ լռեցնել, որ ես ձայնս կտրեմ, իմ հողերը միակողմանի հանձնեն: Բայց ես չեմ լռելու:
1,5 տարի անցել է, ինձ էդ գործով չեն հիշել, այսօր հիշեցին: Ես ի պաշտոնե 13-րդ մորդն եմ բանակային կորպուսի շտաբի պետը, որ ազատվել եմ այդ պաշտոնից: Ես գտնվել եմ հոսպիտալում, հոսպիտալից ազատվել եմ: Ես ինքս եմ դիմել դատարան, 1,5 տարի է ձգձգվում է եւ այսօր կանչել են:
Ես չեմ զարմանա, որ իմ նկատմամբ մեղադրանք հարուցեն զինվորների մահվան հետ կապված, որ ես եմ մեղավոր»,-ասաց նա: