News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը գիշերը հանդիպել է գյուղացիների հետ եւ հայտնել, որ իշխանությունները ոչ մի նոր բան չեն ասում, ինչ պլանավորել են, դա էլ անելու են:

Գյուղացիներն ամբողջ գիշեր ճանապարհը փակ են պահել:

Նշենք, որ երեկ երեկոյան ավելի քան 2 ժամ կառավարության շենքում տեղի է ունեցել Տավուշի սահմանամերձ համայնքների վարչական շրջանների ղեկավարների, բնակիչների եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը: Գյուղապետերը բացի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից, հանդիպել են նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Չնայած հավաստիացումներին, որ մինչ հանդիպումը սահմանազատման կամ որեւէ այլ գործընթաց տեղի չի ունենա, Ոսկեպարի եկեղեցու մոտ երեկ տեղի են ունեցել ականազերծման աշխատանքներ:

Երեկվա հանդիպմանը զուգահեռ մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են անցկացնում կառավարության դիմաց՝ իրենց դժգոհությունը հայտնելով Տավուշից միակողմանիերն Ադրբեջանին տարածքներ զիջելու հետ կապված:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Կիրանց համայնքում արդեն մի քանի օր է, ինչ փակ է միջպետական ճանապարհը, այն բանից հետո երբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտարարություն տարածեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հետ կապված։ Նաև քարտեզ է հրապարարկել, որով Կիրանցի որոշ հատված անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Նշենք, որ նախօրեին Ոսկեպարում ժողովուրդը թույլ չէր տալիս ականազերծել եկեղեցուց քիչ հեռու գտնվող տարածքը։ Եկեղեցին 7-րդ դարի եկեղեցի է։ Սահամազատումից հետո եկեղեցին հայտնվելու է սահմանի եզրին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ