News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ապրիլի 16-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Չարենցավան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի 33 շենքի բակում ծեծկռտուքի հետևանքով «կրծքավանդակի և ձախ ստորին վերջույթի սալջարդ հարցականով» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։

Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ 16-ամյա Կ․ Վ․-ն է։

 Նույն օրը ժամը 17։10-ի սահմաններում Կ.Վ․-ի մայրը ոստիկաններին հայտնել է, որ ժամը 15։00-ի սահմաններում Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի 21 շենքի հարակից խաղադաշտում վիճաբանություն է տեղի ունեցել իր որդու և զուգահեռ դասարանի աշակերտ 16-ամյա Դ․ Ի․-ի հետ, որի ընթացքում վերջինս քաշքշել է, և մի քանի անգամ հարվածել որդու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

 Ոստիկանության Չարենցավանի բաժնում ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ է ստացվել, որ ծեծկռտուքի ժամանակ մասնակից են եղել նաև Կոտայքի մարզի բնակիչներ 14-ամյա Ժ․ Ն․-ն, 16-ամյա Ա․ Ս․-ն և 14-ամյա Ժ․ Ա․-ն, ովքեր իրենց հերթին մարմնական վնասվածքներ են պատճառել Կ.Վ․-ին:

 Դեպքի փաստով ոստիկանության Չարենցավանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին:

Տպել
Ամենաշատ