News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մեր քաղաքականությունը հետևյալն է, որ եթե ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերը և եղբայրներն իրատեսորեն ԼՂ վերադառնալու հնարավորություն կամ ցանկություն չունենան, մենք ամեն ինչ անենք պետք է անենք, որպեսզի նրանք մնան Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

« Ես նաև ուզում եմ ձեզ ասել, որ վերջերս մարզային այցելություններից մեկի ընթացքում ինձ մոտեցավ ԼՂ-ից բռնի տեղահանված մի կին և հարց տվեց, ասաց՝ որքանո՞վ է իրատեսական, որ մենք Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հնարավորություն ունենանք ու ասաց՝ խնդրում եմ ինձ ուղիղ և անկեղծ պատասխանեք:

Ես նրան ասացի՝ ես Ձեզ կպատասխանեմ ուղիղ և անկեղծ, ես ստեղծված իրավիճակում և այն ընկալումները, որոնք գոյություն ունեն մեր տարածաշրջանում, և այն ընկալումները, որ գոյություն ունեն Ադրբեջանում, և այն ընկալումները, որ գոյություն ունեն Լեռնային Ղարաբաղի հայերի շրջանում, այդ ընկալումների պայմաններում ես դա իրատեսական չեմ համարում: Ես ասացի՝ չեմ կարող ես Ձեզ խաբել, որովհետև եթե դա իրատեսական լիներ՝ ԼՂ-ից տեղահանումը տեղի չէր ունենա:

Բայց նաև պետք է արձանագրել, որ ՀՀ կառավարությունը փորձել է ամեն ինչ անել, ընդ որում, 2023-ի սեպտեմբերյան ամենավերջին օրերին մեզ մեղադրում էին, որ իբր, իհարկե այդպիսի բան չկա, բայց շատ կարևոր է նաև, որ ԼՂ-ւմ այդ պահին գործող նաև իշխանությունների որոշ շրջանակներ մեզ մեղադրում էին նրանում, որ ՀՀ կառավարությունը թույլ չի տալիս, որ ԼՂ-ի ժողովուրդը փրկվի և տեղափոխվի Հայաստան:

Մեր մտացածն այն ժամանակ հետևյալն էր. մենք ուզում էինք ամեն ինչ անել, որպեսզի մեր մասով պայմաններ ստեղծենք, որովհետև հասկանալի է, որ դա ամբողջությամբ մեր որոշումների տիրույթում չէ, որպեսզի անենք հնարավորը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանումը և էթնիկ զտումը տեղի չունենա: Բայց մեր ջանքերն արդյունք չտվեցին»,- հայտարարեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու
ՊՀԾ հայաստանյան ներկայացուցիչը շնորհակալություն հայտնելով ընդունելության...
Տեղահանված արցախցի երեխաների համար կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ
«Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար …
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կոչ է արել ֆինանսավորել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանությունը
Զեկույցում ԱՄՆ կառավարությանը խորհուրդ է տրվում Ադրբեջանը ներառել...
Ալիեւը խոստովանել է. Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ է վարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ
Ալիեւը կիսախոստովանությունն արել է համաշխարհային համաժողովում...
Ռուսաստանը մեղսակից է այն ամենում, ինչում մեղադրում են Հայաստանի իշխանությունները. Կիրո Մանոյան
Նա վստահություն հայտնեց, որ առանց Ռուսաստանի Հայաստանի իշխանությունները չէին գոյատևի, և Մոսկվայի...
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Միջազգային միջնորդներից ոչ ոք Ղարաբաղի բանակն ահաբեկչական չի անվանել...
Ամենաշատ