News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ  նախագահ Ջո Բայդենը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել։ Ըստ Զելենսկու՝ Բայդենը խոստացել է Սենատի հաստատումից հետո անհապաղ ստորագրել Ներկայացուցիչների պալատի հաստատած օրինագիծը՝ Ուկրաինայի ֆինանսավորումը շարունակելու համար:

«Օրենքի ընդունումից հետո մենք քննարկել ենք պաշտպանական օգնության առաջին փաթեթը։ Ես ունեմ ԱՄՆ նախագահի հավաստիացումները, որ այն կլինի արագ, հզոր և կուժեղացնի մեր հակաօդային, հեռահար ու հրետանային հնարավորությունները»,- ըստ BBC-ի՝ ասել է Ուկրաինայի ղեկավարը:

Ըստ Սպիտակ տան հայտարարության՝ օրենսդրության ուժի մեջ մտնելուն պես ԱՄՆ-ն անհապաղ ռազմական օգնության նոր փաթեթներ կտրամադրի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ