News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Շուրջ 2 ժամ կառավարության շենքում ընթանում է Տավուշի սահմանամերձ համայնքների վարչական շրջանների ղեկավարների, բնակիչների եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը:

Նշենք, որ չնաած հավաստիացումներին, որ մինչ հանդիպումը սահմանազատման կամ որեւէ ալ գործընթաց տեղի չի ունենա, այսօր տեղի են ունեցել ականազերծման աշխատանքներ:

Հանդիպմանը զուգահեռ մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են անցկացնում կառավարության դիմաց՝ իրենց դժգոհությունը հայտնելով Տավուշից միակողմանիերն Ադրբեջանին տարածքներ զիջելու հետ կապված:

Նրանք վանկարկում են «Ամոթ, ամոթ, Մհեր, կանգ առ», հորդորելով Մհեր Գրիգորյանին հետ կանգնել կայացված որոշումից:

NEWS.am-ի թղթակիցը կառավարության շենքի մոտից հայտնում է, որ ուշագրավ է այս ընթացքում կառավարությունից դուրս են գալիս արեւմտամետ քաղաքական գործիչներ՝ Արեգ Քոչինյանը, Գայանե Աբրահամյանը:

Տպել
Ամենաշատ