News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Գյուղացիները շարունակում են փակ պահել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածը։ 

Բողոքի ակցիային մասնակցում են ոչ միայն Կիրանց և Ոսկեպար գյուղերի, այլ նաև սահմանամերձ շատ այլ գյուղերի բնակիչներ, որոնք էլ ավելի մեծ վտանգի տակ կհայտնվեն, եթե իրականացվի Ադրբեջանին 8 գյուղ հանձնելու ծրագիրը. առաջին փուլում չորս ոչ անկլավային, ապա 4 անկլավային։ Այս դեպքում ադրբեջանցի զինվորականները կհայտնվեն հայկական գյուղերից բառացիորեն մի քանի մետր հեռավորության վրա, կոնկրետ Կիրանցի դեպքում՝ գրեթե հենց գյուղում։

Միևնույն ժամանակ, ադրբեջանցիներին կանցնեն միջպետական ճանապարհի հատվածները՝ նույն այն ճանապարհը, որն այժմ բնակիչները փակել են, գազատարը, ռազմավարական բարձունքները և հաղորդակցության օբյեկտները։

Գյուղերի բնակիչները մի քանի օր առաջ էին փակել  ճանապարհը, հետո բանակցություններից և պայմանավորվածությունից հետո, որ մինչև երկուշաբթի ոչ ոք ոչինչ չի ձեռնարկելու, ապաշրջափակեցին այն։ Սակայն կիրակի առավոտյան գյուղացիները նկատեցին, որ Ազգային անվտանգության ծառայությունը փորձում է տարածքը ականազերծել զորքերը դուրսբերելու համար։ Խաբեությունից վրդովված բնակիչները կրկին դուրս եկան  բողոքի։

Տպել
Ամենաշատ