News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը


Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. դա հնարավոր կարող է լինել միայն այն պարագայում, երբ վերջինս կատարի այն պարտականությունները, որոնք նախատեսված են ընդունված համապատասխան բանաձեւում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Նրա խոսքով, այդ պարտավորությունների կատարմանը զուգահեռ կարող են քննարկումներ լինել. «Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր տարվա հունվարին, ենթադրում է նոր պատվիրակության լիազորությունների հաստատում կամ չհաստատում: Կամ եթե լինեն արտահերթ ընտրություններ, ապա դրանից հետո նոր պատվիրակություն է ձեւավորվում, եւ այդ նոր պատվիրակության լիազորությունները եւս ենթակա են հաստատման»,-ասաց նա:

Վլադիմիր Վարդանյանին զարմացնում է, թե որտեղից են լրատվամիջոցները հղում անելով իրենց աղբյուրներին, գրում, թե ԵԽԽՎ-ում քննարկվում է Ադրբեջանի պատվիրակութան ԵԽԽՎ վերադարձի հարցը. «Եթե այդ աղբյուրները գտնեք, որոնք այդպես ակտիվ տարածում են այդ տեղեկությունները, լավ կլինի, որ մենք էլ իմանանք, հասկանանք, թե ով է փորձում ԵԽԽՎ-ի անունից նման հայտարարություններ անել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻՊ-ը Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ատելության խոսքի և անհանդուրժողականության դրսևորումները
Անահիտ Մանասյանը շնորհավորել է Մաքսիմ Լոնգանգեին ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել, որ չափազանց կարևորում...
Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Նշվում է, որ Միրզոյանը կոնվենցիան ստորագրել է Եվրոպայի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի ներկայությամբ...
Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդարանական վեհաժողով․ գերմանացի պատգամավոր
Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Ալիևին շրջապատող հանցավոր խմբավորումը...
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ