News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Իսրայելի պաշտպանության բանակի ռազմական հետախուզության վարչության ղեկավար Ահարոն Հալիվան հրաժարական է տվել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իսրայելցի զինվորականների՝ ապրիլի 22-ի առավոտյան տարածած հայտարարությունը։

Ահարոն Հալիվան 2023 թվականին ստանձնեց հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունը կանխելու զինվորականների ձախողման պատասխանատվությունը: «Մենք ձախողեցինք մեր ամենակարևոր առաքելությունը, և ես՝ որպես ռազմական հետախուզության ղեկավար, կրում եմ ձախողման ողջ պատասխանատվությունը», - ասել էր նա:

Հոկտեմբերի 7-ի ձախողման պատասխանատվությունն իր վրա է վերցրել նաև Իսրայելի անվտանգության գլխավոր ծառայության՝  «Շին Բեթի» ղեկավար Ռոնեն Բարը։ Սպասվում է, որ նա կհեռանա պաշտոնից պաղեստինա-իսրայելական հակամարտության ավարտից հետո։

Ահաբեկիչները հարձակվեցին Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, սպանելով 1200 մարդու, հիմնականում խաղաղ բնակիչների, և գերեվարեցին մոտ 240-ին: Ի պատասխան, Իսրայելի պաշտպանության ուժերը սկսեցին մարտերը Գազայի հատվածում: ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող առողջապահության նախարարության տվյալներով, Գազայի հատվածում ավելի քան 34 հազար մարդ է զոհվել։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՀԿ-ն հայտարարել է Ռաֆահ իսրայելական ներխուժման դեպքում գործողությունների ծրագրի նախապատրաստման մասին
Ռաֆահում 1,2-ից 1,5 միլիոն մարդ գտնվում է սուղ պայմաններում, և ցանկացած գործողություն կհանգեցնի լրացուցիչ հումանիտար աղետի...
Էրդողանը հայտարարել է Իսրայելի հետ առևտրի դադարեցման մասին
Մենք ունեինք 9,5 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառություն, հիմա դադարեցրել ենք...
Թուրքիան կպահպանի Իսրայելի դեմ առևտրային պատժամիջոցները մինչև Գազայի հատվածում կրակը չդադարեցվի
Թուրքիան կհետևի Իսրայելի հետ առևտուրը դադարեցնելու մայիսի 2-ի որոշմանը...
Գազայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդն առանց պատերազմի ավարտի երաշխիքների չի ընդունի գործարքն Իսրայելի հետ. WSJ
Ըստ նրանց՝ Սինվարի գլխավոր նպատակը հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր պաղեստինցիների ազատ արձակումն է...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Դամասկոսի մերձակայքում գտնվող սիրիական ռազմական դիրքերի վրա
Արդյունքում ութ զինվոր վիրավորվել է, պատճառվել է նյութական վնաս...
Եգիպտոսում Պաղեստինի դեսպանատունը փորձում է կացության թույլտվություն ապահովել Գազայի տասնյակ հազարավոր բնակիչների համար
Կահիրեում Պաղեստինի դեսպան Դիաբ ալ-Լուհը հայտարարել է, որ Եգիպտոսի սահմանը հատած շուրջ 100 հազար պաղեստինցի փաստաթղթեր չունի երեխաներին դպրոցում տեղավորելու, բիզնես ծավալելու կամ բանկային հաշիվ բացելու, ճանապարհորդելու կամ բժշկական ապահովագրություն ստանալու համար...
Ամենաշատ