News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչները հանդիպել են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տրանսպորտի ոլորտի գրասենյակի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի‚ Արևելյան Ասիայի և խաղաղօվկիանոսյան թիմի տնօրեն Չեն Չենի գլխավորած պատվիրակության հետ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

ԱԶԲ պատվիրակությունն այցելել էր Հյուսիս-հարավի Աշտարակ-Թալին, Թալին-Լանջիկ ճանապարհահատվածներ, հետևել ՀՀ կառավարության և ԱԶԲ համաֆինանսավորմամբ կատարվող շինաշխատանքների ընթացքին, ինչպես նաև եղել էր Սյունիքի մարզում՝ ծանոթանալով Հյուսիս-հարավի հարավային հատվածում նախատեսվող ծրագրերին։

Բանկի պատվիրակության անդամների հետ քննարկվել են այցելությունների արդյունքները, համատեղ իրականացվող ծրագրերի ինժեներական, սոցիալական, բնապահպանական և այլ բաղադրիչներ, անդրադարձ է եղել ԱԶԲ հետ համագործակցության տարբեր ասպեկտներին։

Քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագիրը։ Պարոն Չենը հայտնել է ԱԶԲ հանձնառությունը՝ մասնակցելու Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման ֆինանսավորմանը։

Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները։ Այդ համատեքստում ընդգծվել է կարողությունների զարգացման գործում ԱԶԲ-ի ներգրավվածության կարևորությունը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Ամենաշատ