Volkswagen-ը ներկայացրել է նոր կոնցեպտ մեքենա, որը հաջորդ շաբաթ կներկայացվի 2024 թվականի Պեկինի ավտոսրահում, չինական սոցիալական ցանցերում տեղադրված պատկերի ուղեկցմամբ գրում է Autocar-ը։
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով, նպատակ ունի ցույց տալ, թե ինչպես է ապագայում զարգանալու էլեկտրական Volkswagen-ի դիզայնը:
Վոլֆսբուրգում հիմնված ընկերության նախագծին առնչություն ունեցող պաշտոնյաները նախկինի պես լռում են իրենց վերջին կոնցեպտ մեքենայի մանրամասների և չափսերի մասին: Սակայն նրանք ընդունում են, որ ներկայումս ջանքեր են գործադրվում Չինաստանի շուկայի համար ապագա էլեկտրական մեքենաներին ավելի լավ տեսք տալու համար, քան գոյություն ունեցող ID 4, ID 5 և ID 6 մեքենաներն են, որոնք հասանելի են միայն չինական շուկայում:
Նոր կոնցեպտ մեքենայի պատկերն ուղեկցվում է «նոր դարաշրջանի դիզայնը» մակագրությամբ, ինչը ցույց է տալիս, որ խոսքը մոդելների ամբողջական արտադրական հոսքագծի մասին է: