News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Գազայի հատվածի ամենահարավային քաղաքում գտնվող բնակելի տան վրա Իսրայելի ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն ինը մարդ, որոնցից վեցը երեխաներ են, հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով տեղի հիվանդանոցը:

Ըստ Գազայի քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալների, հարձակումը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան՝ Ռաֆահի արևմտյան Թել Սուլթան թաղամասում գտնվող բնակելի շենքի վրա։ Վեց երեխայի, երկու կնոջ և մեկ տղամարդու մարմինները տեղափոխվել են Ռաֆահի Աբու Յուսեֆ ալ-Նաջար հիվանդանոց։

Քաղաքի վրա գիշերային երկրորդ հարվածի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

Ռաֆահում, որը գտնվում է Եգիպտոսի հետ սահմանին, ներկայումս բնակվում է Գազայի մոտ 2,3 միլիոն  ընդհանուր բնակչության կեսից ավելին, որոնց ճնշող մեծամասնությունը հարկադրված է լքել իր տունը՝ այդ տարածքի հյուսիսում ընթացող մարտերի պատճառով:

Չնայած միջազգային հանրության, այդ թվում՝ Իսրայելի ամենահավատարիմ դաշնակից ԱՄՆ-ի զսպվածության կոչերին, Իսրայելի կառավարությունը ամիսներ շարունակ պնդում է, որ մտադիր է ցամաքային հարձակում իրականացնել քաղաքի վրա, որտեղ, ըստ նրա, թաքնված են ՀԱՄԱՍ-ի մնացած զինյալներից շատերը:

Առայժմ ցամաքային գործողությունը չի սկսվել, սակայն իսրայելական զինվորականները բազմիցս ավիահարվածներ են հասցրել քաղաքի ու նրա շրջակայքի վրա։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ