News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ՔՊ-ականները մի կողմից շարունակում են ստրկաբար ծառայել իրենց շռայլ վարձատրող վարչապետ կոչեցյալին, միևնույն ժամանակ սարսափում են իրենց սպասվող ճակատագրից։ NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում ընդդիմախոսներին լռեցնելու ոստիկանական բիրտ մեթոդներին, մասնավորապես ՔՊ-ական պատգամավորի ու Սամվել Վարդանյանի միջադեպից հետո նրա հանդեպ ոստիկանների խոշանգումներին։

«Նույնը վերաբերում է նրանց տիրակալ, վարչապետ կոչեցյալին։Իսկ այն ինչ կատարվել է Սամվել Վարդանյանի հետ, չգիտեմ՝ ինչ անուն տալ դրան,խոշտանգում ասելը բավականին մեղմ բնորոշում է։ Այս դեպքը կարելի է բնորոշել որպես պետական ահաբեկչություն։ Եթե մինչ այս դեպքը, ընդդիմադիրներին պատժելու համար շինծու մեղադրանքներ էին առաջադրում, վայրենաբար, ասֆալտին փռելով ձերբակալում էին, ապա ամիսներով կալանք տալիս, ապա արդեն վարչապետ կոչեցյալն անցել է բացարձակ պետական ահաբեկչության»,- նշեց Իշխանյանը՝ հավելելով, որ խոշտանգման հրահանգը տրվել է Փաշինյանի կողմից։

Իրավապաշտպանի խոսքով, իրավապահ մարմինները՝ ոստիկանությունը, քննչական մարմինները, դատախազությունը, շատ դատավորներ վերածվել են Նիկոլ Փաշինյանի ձեռքին բութ գործիքների։ Իշխանյանը նկատում է, եթե հայ հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները։

Նա նաև կասկած չունի, որ այս դեպքի հետ կապված որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվելու։

Ավետիք Իշխանյանը, անդրադառնալով վերջերս «Freedom House»-ի զեկույցին, որտեղ իշխանության տարբեր ոլորտների, այդ թվում դատաիրավական համակարգի վերաբերյալ կոշտ քննադատություն էր ներկայացվել, ասաց, որ նման զեկույցն իր համար անսապասելի էր։ «Այդ կազմակերպությունը երկու տարի անընդմեջ Երևանում անցկացրեց իրավապաշտպանական համաժողովներ։ Այդ երկու համաժողովներին հրավիրված էին միայն իշխանության կողմնակիցները, վարչապետ կոչեցյալի գլխավորությամբ։

Հավանաբար, այլևս անհնար է աչք փակել Հայաստանում տիրող իրավիճակի վրա։Հետաքրքիր է, այս զեկույցից հետո շարունակելու՞ են ԵՄ և ԱՄՆ պաշտոնյաները գովերգելու Հայաստանի «ժողովրդավարությունը»,- ասաց Իշխանյանը։

Իրավապաշտպանը հույս հայտնեց նաև, որ «Freedom House»-ին կհետևեն այլ հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններ, ինչպիսիք են «Human Rights Watch» -ն ու  «Amnesty International»-ը՝ անդրադառնալով հատկապես քաղաքական հետապնդումներին և քաղբանտարկյալներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (ֆոտո)
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամ ալիքը՝ հրապարակելով...
Նախ պետք է հասկանամ, թե Կիրանցում մարդկանց տեղաշարժը ինչ հիմքով է սահմանափակված. Գուցե դա համաչափ է. Մանասյան
Լրագրողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հարց...
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
 ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Հայաստանի...
ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. Բաքոյան
Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես իրագործում են սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որի քարտեզագրական հիմքը...
Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են՝ գյուղի անչափահաս երեխեքին են ծեծել. Գառնիկ Դանիելյան
Փաթաթվել են, գրկում, համբյուրում են, իբր երկիր են ազատագրել: Անչափահասներին խոշտանգել են, գործից հետո էլ ուրախ զվարթ գրկախառնվում են իրար ու մեկը մյուսին աչքալուսանք տալիս...
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիները՝ ոստիկանների պահանջով, երեկ գիշեր…  
Ամենաշատ