News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Վանաձորի իր տանը հայտնաբերվել է զինվորականի դի։

Այսօր՝ ապրիլի 19-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարության ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «Վանաձորի» շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձոր քաղաքի Գարեգին Նժդեհի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու պարեկները նշված տան լոգարանում բերանքսիվայր հայտնաբերել են տան բնակիչ 31-ամյա Արամայիս Զ.-ի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահվան պատճառը եղել է շմոլ գազը:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ջոկատի հրամանատարի տեղեկալ:

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և հնարավոր է այն փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական վարչություն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ