News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Յոթնյակի (Մեծ յոթնյակի) երկրներն իրենց գործընկերների հետ մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։ Այս մասին ասված է G7-ի արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ՝ իտալական Կապրի կղզում կայացած հանդիպման արդյունքներով։

«Միջազգային գործընկերների հետ միասին մենք մտադիր ենք շարունակել ռազմական, ֆինանսական, քաղաքական, հումանիտար, տնտեսական և զարգացման օգնություն տրամադրել Ուկրաինային և նրա ժողովրդին», - նշվում է փաստաթղթում։

Բացի այդ, արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները ողջունել են G7 երկրների կողմից Ուկրաինային լրացուցիչ օգնության հաստատումը, ինչպես նաև 2024 թվականի առաջին եռամսյակում Կանադայի և Ճապոնիայի կողմից բյուջետային աջակցության արագ տրամադրումը: Արտաքին գործերի նախարարները նաև կոչ են արել միջազգային այլ գործընկերներին «հետագա աջակցություն ցուցաբերել» և ողջունել Եվրամիության կողմից ավելի վաղ հաստատված երկարաժամկետ բյուջետային աջակցության հատկացումն Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի չափով՝ առաջիկա չորս տարիների համար։

G7-ի արտգործնախարարների հանդիպումը բացվել է չորեքշաբթի երեկոյան Նեապոլի ծոցի Կապրի կղզում և կտևի մինչև ապրիլի 19-ը։ Նախարարները կքննարկեն իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրա սրումն Իսրայելի վրա Իրանի հարձակումից հետո, իրավիճակը Գազայի հատվածում, օգնությունն Ուկրաինային Ռուսաստանի Դաշնության հետ առճակատման հարցում, ինչպես նաև Աֆրիկայի հետ համագործակցության ամրապնդումը և կայունությունը Հնդկ-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ ապահովելու համաշխարհային առևտրի անվտանգությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օդեսայի և Խարկովի հրետակոծության հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 33 մարդ
Հրետակոծությունների հետևանքով քաղաքում զոհերի թիվը հասել է 25-ի...
ՌԴ-ի համար Ուկրաինայի նախագահի լեգիտիմությունը կարևոր կլինի փաստաթղթեր ստորագրելիս. Պուտին
Ռուսաստանը միտք չունի «դաշտի կենտրոնից» քննարկել այն, ինչ չգիտի...
Բրիտանական հետախուզությունը գնահատել է Կրեմլում վերադասավորումների ազդեցությունը պատերազմի ընթացքի վրա
Կրեմլի անվտանգության բլոկի փոփոխությունները չեն ազդել ռուսական բանակի…
Պուտինը Մակրոնին է վերաուղղել է Ուկրաինա ֆրանսիական զորքեր ուղարկելու հարցը
Ես Ֆրանսիայի նախագահը չեմ, ես որոշումներ չեմ կայացնում...
«Ծառի՞ց են ընկել, ինչ է». Պուտինը՝ Ուկրաինայի հարցում Ռուսաստանին պայմաններ թելադրելու փորձի մասին
Մենք պատրաստ ենք քննարկել...
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
Մենք կարծում ենք, որ տեխնիկան և հնարավորությունները, որոնք մենք տրամադրում ենք Ուկրաինային, պետք է օգտագործվեն Ուկրաինայի ինքնիշխան տարածքը վերադարձնելու համար...
Ամենաշատ