Քենիայում կործանվել է ռազմական ուղղաթիռը, որում գտնվել է Քենիայի պաշտպանության նախարար Ֆրենսիս Օգոլլան և ևս յոթ զինվորական: Կործանման պատճառները հետաքննվում են: Ըստ Citizen TV-ի՝ ուղղաթիռի վթարից հետո երկրի նախագահ Ուիլյամ Ռուտոն Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել:
Ավելի վաղ Standard պարբերականը հայտնել էր, որ Քենիայի պաշտպանության ուժերի ուղղաթիռը վթարի է ենթարկվել և հրդեհվել երկրի արևմուտքում՝ Էլգեյո Մարակվեթ շրջանում։