News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Գերմանիայում ձերբակալվել է երկու տղամարդ, որոնք կասկածվում են Ռուսաստանի գաղտնի ծառայության հանձնարարությամբ դիվերսիոն գործողություն ծրագրելու մեջ, հայտնում է գերմանական Der Spiegel պարբերականը։

Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ, այդ թվում՝ ամերիկյան ռազմական օբյեկտների վրա՝ Ուկրաինային ԱՄՆ-ի աջակցությունը խափանելու նպատակով, ասել են գերմանացի դատախազները։

Ձերբակալություններն իրականացվել են չորեքշաբթի առավոտյան ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից  Բավարիայի Բայրոյթ քաղաքում։

Ինչպես գրում է Der Spiegel-ը, գլխավոր կասկածյալը Բավարիայից 39-ամյա Դիտեր Ս.-ն է, որին պարբերականը ռուս գերմանացի (Deutschrussen) է անվանում:

Tagesshau պարբերականը գրում է, որ նա Գերմանիայի և Ռուսաստանի քաղաքացիություն ունի  և գրավել է անվտանգության մարմինների ուշադրությունը, քանի որ, ինչպես պնդվում է,  2014-ից 2016 թվականներին կռվել է ուկրաինական ճակատում   Դոնեցկի Ժողովրդական Հնրապետության ստորաբաժանումների կազմում:

Դաշնային դատախազությունը նրան մեղադրում է նաև գաղտնի ծառայության գործակալ լինելու մեջ։

Քննիչները համոզված են, որ Դիթեր Ս.-ն 2023 թվականի հոկտեմբերից Գերմանիայում դիվերսիոն գործողությունների վերաբերյալ մտքեր է փոխանակել ռուսական հետախուզական ծառայությունների կոնտակտների հետ։

Հաղորդվում է, որ նա համաձայնել է հրկիզումներ և պայթյուններ իրականացնել ռազմական ենթակառուցվածքներում, զենքի գործարաններում և արդյունաբերական օբյեկտներում:

Ալեքսանդր անունով մեկ այլ մեղադրյալ, իբր, օգնել է նրան 2024 թվականի մարտից։

Ինչպես գրում է Der Spiegel-ը, օբյեկտների թվում է եղել Բավարիայում գտնվող Grafenwoehr բանակային բազան, որտեղ ուկրաինացի զինվորները սովորում են ամերիկյան Abrams տանկերի  օգտագործումը:

«Այդ գործողությունները ուղղված էին, մասնավորապես, Գերմանիայի կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը խաթարելուն» - ասվում է գերմանական դատախազության հայտարարության մեջ:

Բեռլինում Ռուսաստանի դեսպանատունը դեռևս չի մեկնաբանել ձերբակալությունները և մեղադրանքները։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Ամենաշատ