Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արտակարգ հանդիպում է անցկացնում Եվրամիության երկրների, ինչպես նաև Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի դեսպանների հետ՝ կապված հանրապետությունում ստեղծված իրավիճակի հետ՝ խորհրդարանում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քննարկման համատեքստում։
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լիտվայի, Լեհաստանի, Սլովենիայի, Ֆրանսիայի, Չեխիայի դեսպանները, ինչպես նաև Թբիլիսիում ԵՄ դիվանագիտական առաքելության ղեկավար Պավել Գերչինսկին։ Հանդիպմանը ներկա են նաև Թբիլիսիում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատարը։ Զուրաբիշվիլիի հետ զրույցը գաղտնի է լինելու։