News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Ադրբեջանանական որոշ թելեգրամյան ալիքներ ապրիլի 15-ին տարածեցին Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու «վերականգնման» լուսանկարներ, նշելով, որ աշխատանքները կրկին վերսկսվել են և կատարվում են տանիքի և վնասված պատերի նորոգման աշխատանքները։ Սակայն լուսանկարներից երևում է, որ ադրբեջանական կողմը քանդել է երկթեք ճակատներից մեկի վրայի խաչաձև լուսամուտը և դրանից վեր գտնվող պատկերաքանդակը (նկ. 1 - 3): Այս մասին հայտարարել է Monumentwatch-ը։

«Ղազանչեցոց տաճարը յուրաքանչյուր ճակատի վրա կա նման խաչաձև լուսամուտ և պատկերաքանքակ (նկ. 4): Արևմտյան ճակատի քանդակը ներկայացնում էր «Խաչակիր Քրիստոսը» թեման՝ համապատասխան արձանագրությամբ (նկ 5): Տաճարի մասին տես՝ Շուշիի սբ․ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։

44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական ռմբահարումից վնասվել էր եկեղեցու նաև հարավային ճակատը՝ խաչաձև լուսամուտով հանդերձ: Այն հստակ  երևում է դեռևս 2020 թվականի հոկտեմբերին արված լուսանկարներից (նկ. 6, 7): Ուստի ակնհայտ են տաճարի մանրամասների ուղղակի ավերման, ձևափոխման աշխատանքները, ինչը դրսևորվում է տաճարի չակերտավոր վերականգնման հենց սկզբից:

Տաճարի անօրինական վերականգնման թեմայով ավելի մանրամասն տես՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու անօրինական վերականգնումները, Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ տաճարի ադրբեջանական «վերականգնման» շուրջ»,- նշվում է հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սրբազանն ասաց, որ Արցախ վերադարձ լինելու է. Դավիթ Գալստյան
Չունենալով այսպիսի իշխանությունները, Արցախ վերադարձի ճանապարհը բաց է...
Արցախի իշխանությունները երևիցե չեն ասել, թե հրաժարվում են Արցախից․ հայաթափումից առաջ Բաքվի հետ բանակցած Մելքումյան
Ես առհասարակ հույսի վրա չեմ դնում հույսս, ամեն ինչը ժողովրդի ձեռքին է․․․
Ալեն Սիմոնյանը ճիշտ է ասում. իրենք առևտուր արեցին ու հանձնեցին Արցախը. Գառնիկ Դանիելյան
Չգիտես՝ հայկական կողմ է, թե ադրբեջանական: Իմ տեղեկություններով ադրբեջանական կողմից պարբերաբար անցնում են այս կողմ...
Արցախի հայերից մենք ակտիվ մասնակցություն ենք ակնկալում Հայաստանի հասարակական կյանքում. Սուրեն Պետրոսյան
Ակնկալում ենք Լեռնային Ղարաբաղի հայության ակտիվ մասնակցությունը Հայաստանի հասարակական կյանքում...
Արցախի հանձնման միակ մեղավորները Փաշինյանն ու իր խունտան են. պատգամավոր
Մեղավորները Փաշինյանն ու իր խունտան են...
«Հանուն Հայրենիքի». Լեռնային Ղարաբաղի հարցը չի կարելի դիտարկել Հայկական հարցից առանձին
Լեռնային Ղարաբաղի հարցը Հայկական հարցից առանձին չէ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ