News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Իրենց պարտականությունները կատարող լրագրողների ձերբակալությունները բացարձակապես անընդունելի են, ադրբեջանական Turan գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ նախկին զեկուցող և ԶԼՄ-ների ազատության հարցերով զեկուցող Ստեֆան Շենակը։

«Եթե կարծում են, որ նավթ ու գազ վաճառելով ամեն ինչ կարող են վտանգել, սխալվում են։ Ադրբեջանն արդեն բազմաթիվ միջազգային ազդակներ է ստացել այս կապակցությամբ»,- նշել է նա։

ԵԽԽՎ նախկին զեկուցողին հարց է ուղղվել, թե ինչպես է գնահատում փաստը, որ ձերբակալվում են ոչ միայն լրագրողները, այլեւ հայտնի քաղաքական ու հասարակական գործիչները, մասնավորապես բժիշկ Գուբադ Իբադօղլուն, մեդիա փորձագետ Ալեսքեր Մամեդլին, որոնք առողջական լուրջ խնդիրներ ունեն, սակայն իշխանությունները անտեսում են նրանց ազատ արձակելու կոչերը: Ի պատասխան Շենաքն ասել է, որ Եվրախորհուրդը և բազմաթիվ միջազգային կազմակերպություններ պնդում են նրանց ազատ արձակել։

Հարցին, թե ինչ կհետևի ադրբեջանական պատվիրակությանը մարդու իրավունքների խախտումների համար ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկելուն, Շենաքն ասել է, որ Ադրբեջանը պետք է գործի այնպես, ինչպես վայել է Եվրոպայի խորհրդի անդամին։

«Հարցը կարող է վերանայվել, եթե Ադրբեջանը կատարի Եվրախորհրդի որոշումները»,- ասել է Շեննաքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ