News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը


Տեսականորեն Իսրայելը կարող է հարվածել Իրանին Ադրբեջանի տարածքից, որտեղ նա բազաներ ունի։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։

Նա հիշեցրել է, որ Իսրայելի անմիջական մասնակցությունը 44-օրյա պատերազմում և Իրանի հետ սահմանի մոտ իսրայելական բազաների տեղակայումը Թեհրանի կողմից չի կարող հանգիստ ընդունվել, և դա իր ազդեցությունն է ունեցել Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների վրա։

«Ադրբեջանի հնարավոր ներգրավումը հակաիրանական պատերազմում ադրբեջանական կողմի համար վտանգներ է պարունակում, ուստի Բաքուն պետք է կշռի այդ վտանգները։ Այս դեպքում Ադրբեջանն ինքնուրույն որոշում չի կայացնի, և ամեն ինչ կհամաձայնեցնի Անկարայի հետ»,- նշել է Գանտահարյանը։

Նա հավելել է, որ Թուրքիայում ՏԻՄ ընտրություններից հետո Անկարայի կախվածությունն ԱՄՆ-ից մեծացել է։

«Սա նշանակում է, որ Թուրքիան ինքը չի կարողանա նման թույլտվություն տալ Ադրբեջանին առանց ԱՄՆ-ի հավանության։ Եթե խոսքը վերաբերվեր մի իրավիճակի, երբ Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում էին լարվածության գագաթնակետին, ապա կարելի էր ենթադրել, որ Ադրբեջանին կհանձնարարվեր իր տարածքը տրամադրել Իրանի վրա հարձակումների համար։ Բայց այդ լարվածությունը թուլացել է»,- ընդգծել է  Գանտահարյանը։

Ըստ նրա, այս թուլացումը պայմանավորված է Ռուսաստանի մեկուսացմամբ, որն այժմ Արևմուտքի գլխավոր հակառակորդն է։

«Ֆրանսիայի դեսպանը հիշեցրել է, որ Փարիզն ու Թեհրանը պաշտպանում են Հայաստանի տարածքային ամբողջականությանը, և որ երկրները նախանշել են որոշակի համագործակցություն։ Սա նույնպես Իրանի և Արևմուտքի հարաբերությունների փոփոխության ցուցանիշ է։

Իրանի համար կա ռազմավարական կարևոր երևույթ՝ Պարսից ծոց-Հայաստան-Վրաստան-Սև ծով-Եվրոպա նախագիծը։ Մի քանի ամիս առաջ տեղեկատվություն եղավ Հայաստանի հարավում նախագծի իրականացման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու Իրանի պատրաստակամության մասին։

Այս նախագիծը չէր աշխատի, եթե Իրանի և Արևմուտքի միջև համաձայնություն չլիներ՝ հաշվի առնելով վերջինիս ազդեցությունը Վրաստանի վրա»,- եզրափակել է նա։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազայի հատվածի ափերի մոտ ծովային նավամատույց է բացվել՝ մարդասիրական օգնություն հասցնելու համար
Սպասվում է, որ ժամանակավոր լողացող նավամատույցը կկարողանա տեղավորել մինչև 150 բեռնատար սնունդ, որոնք մատակարարվում են Միջերկրական ծովում նավերով ամեն օր...
Թուրքիան մայիսից ամբողջությամբ դադարեցրել է Իսրայելի հետ առևտուրը
Բոլաթն ավելի վաղ ասել էր, որ Իսրայելի հետ առևտուրը դադարեցնելու՝ թուրքական կառավարության որոշումը ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև Իսրայելը չդադարեցնի հարձակումները Գազայի վրա...
Իսրայելը շրջանցում է Գազայում հրադադարի հասնելու ջանքերը. Եգիպտոսի նախագահ
Սիսին հավելել է, որ Իսրայելն իր ռազմական գործողությունները Եգիպտոսի հետ սահմանամերձ Ռաֆահում շարունակելով՝ քաղաքի սահմանային անցակետն օգտագործում է պաղեստինյան կողմում Գազայի պաշարումն ուժեղացնելու նպատակով...
Արաբական երկրների ղեկավարները կպահանջեն ՄԱԿ խաղաղապահներ մտցնել Պաղեստին. ԶԼՄ
Արաբական պետությունների լիգան կպահանջի խաղաղապահներ մցտնել Պաղեստին...
Կարմիր մահիկը զգուշացնում է Գազայում սպասվող սովի մասին
Պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերությունը նախազգուշացնում է Գազայի հատվածում մարդասիրական...
Գազայի հյուսիսում և հարավում լարվածության աճի հետևանքով ավելի քան կես միլիոն պաղեստինցիներ լքել են իրենց տները. ՄԱԿ
Գազայի հարավում գտնվող Ռաֆահից վերջին շաբաթվա ընթացքում մոտ 450 հազար պաղեստինցի է արտաքսվել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ