News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Իսպանիայի ոստիկանությունը շաբաթ հայտնել է, որ գլխավորել է հանցախմբի ձերբակալման միջազգային գործողությունը, որն իբր խաբել է 35 երկրների մարդկանց 645 մլն եվրոյի (686, 41 մլն դոլար) չափով՝ բժշկական օգտագործման կանեփի խարդախության հետ կապված, տեղեկացրել է Reuters-ը։

Հանցախումբը ստեղծել էր մարքետինգային համակարգ եւ այցելում էր կանեփի միջազգային ցուցահանդեսներ, որպեսզի այնպիսի երկրների զոհերին, ինչպիսին են Իսպանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան, համոզի փող ներդնել այդ համակարգում, նշվել է Իսպանիայի Ազգային ոստիկանության հայտարարությունում։

Գործողությունն իրականացվել է Եվրոպոլի ուժերի եւ Գերմանիայի, Ֆրանսիայի, Դոմինիկյան Հանրապետության, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի աջակցությամբ։

Ինը կասկածյալներ ձերբակալվել են խարդախության կասկածանքով Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Լատվիայում, Լեհաստանում, Իտալիայում, Դոմինիկյան Հանրապետությունում։

Ոստիկանության հայտարարության համաձայն՝ այդ սեխմայի գովազդման քարոզչությունում օգտագործվել են շքեղ ավտոմեքենաներ, երեկույթներ  հյուրանոցներում եւ երաժշտական հոլովակներ, իսկ զոհերին տարել են կանեփի լեգալ պլանտացիաներ, որոնք ներգրավված են եղել խարդախության մեջ։

Ոստիկանությունը շուրջկալներ է իրականացրել 2022թ., բայց չի տեղեկացրել, թե արդյոք մեղադրանքներ ներկայացվել են կասկածյալներին որեւէ հանցագործության կատարման մեջ։

Ոստիկանությունը փակել է բանկային հաշիվները, որոնց վրա կար 58 600 000 եվրո եւ 116 300,00 եվրո կրիպտոարժույթով, ինչպես նաեւ բռնագանձել է 106 000 եվրո կանխիկ։ Ձերբակալվել է 2,6 մլրդ եվրո արժողությամբ անշարժ գույք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ