Volkswagen-ը ներկայացրել է նոր սերնդի Transporter-ը, գրել է Motor.ru-ն։
Մոդելը կլինի զգալիորեն ավելի երկար եւ լայն նախորդից, ինչն ավելի հարմար է բեռների եւ մարդկանց փոխադրման համար, այն կունենա ուժասարքերի լայն առկայություն՝ դիզելային, հիբրիդային եւ էլեկտրական։
Նոր չափերը թույլ կտան տեղափոխել 5,8 խորանարդ մետր բեռ սովորական տարբերակով, իսկ ավելի երկար անվաբազայի եւ բարձր տանիքի դեպքում՝ 9 խորանարդ մետր։ Առավելագույն բեռնատարողությունը կկազմի 1,33 տոննա, իսկ կցորդիչի զանգվածը՝ 2,8 տոննա։
Գինն սկսվում է 36 780 եվրոյից։