News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի իշխանություններն առգրավել են ռուս ավանգարդ նկարիչներ Վասիլի Կանդինսկու և Կազիմիր Մալևիչի կտավները, որոնք նախկինում գողացված էին համարվում։ Դրա մասին հայտնել է The Art Newspaper-ը։

Ֆրանսիացի դատական կարգադրիչները փետրվարին Փարիզում առգրավել էին ավելի քան 100 աշխատանք, որ վերագրվում էին ռուս ավանգարդիստ նկարիչներին։

Ենթադրվում է, որ նկարները գողացել են մասնավոր հավաքածուներից:

Ֆրանկֆուրտի Dentons միջազգային ընկերության իրավաբանը, որը ներկայացնում է Իսրայելում բնակվող պաղեստինյան ծագումով հավաքորդ և գործարար Ուսման Խատիբի շահերը, պարզաբանել է, որ առգրավված աշխատանքների արժեքը գնահատվում է ավելի քան 100 միլիոն դոլար։

Նկարները գողացել էին 2019 թվականին այն տարածքից, որը գործարարը վարձել էր Գերմանիայի Վիսբադեն քաղաքում։ Անցյալ տարի գերմանացի կարգադրիչները Ֆրանկֆուրտում առգրավել էին արվեստի հարյուրավոր գործեր, որոնք Խատիբի պնդմամբ, պատկանում են իրեն: Ընդհանուր առմամբ, Խատիբի ընտանիքը պահանջում է վերադարձնել մոտ 900 արվեստի գործ։

Հավաքածուի գողացված իրերի մի մասը դեռ 2023 թվականի ընթացքում արդեն վաճառվել է Իսրայելի, Ֆրանսիայի և Մոնակոյի աճուրդներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ