News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Ս․թ․ մարտի 29-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը աշխատանքային այցով գտնվել է Սլովենիայի Հանրապետությունում, որտեղ երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Սլովենիայի Հանրապետության ֆինանսների նախարարության միջև տեխնիկական համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը (այսուհետ՝ Հուշագիր)։ Հանդիպման ընթացքում նախարարները ընդգծել են երկու երկրների միջև կանոնավոր երկկողմ (միջգերատեսչական) համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ բյուջետային, հարկային, պետական ֆինանսների կառավարման ոլորտներում։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ֆինանսների նախարարությունից:

Հուշագրով ստանձնած պարտավորություններին համապատասխան՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել տեխնիկական և մասնագիտական գիտելիքների մասով փորձի փոխանակումը, ինչպես նաև տեղեկատվության փոխանակումը կարողությունների զարգացման այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են՝ քաղաքականությունների մշակում, որոշումների կայացման գործընթացների արդյունավետություն, ոլորտի օրենսդրության կատարելագործում և այլն:

Նշյալ ուղղություններով համագործակցությունը նախատեսվում է իրականացնել նախարարությունների աշխատակիցների ճանաչողական այցերի, վերապատրաստման ծրագրերին և սեմինարներին, աշխատաժողովներին և ֆորումներին մասնակցության տեսքով:

Այցի շրջանակում նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Լյուբլյանայի Ֆինանսական զարգացման կենտրոն (CEF), որտեղ կազմակերպության ղեկավարության հետ քննարկվել են ՀՀ ֆինանսների նախարարության՝ որպես տվյալ ոլորտի գիտելիքների ու փորձառության լավագույն ինստիտուտի համագործակցության հնարավորությունները կարողությունների խթանման համատեքստում։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել վերջինիս զարգացման ու արդիականացման ճանապարհային քարտեզի մշակման նպատակով խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀՀ-ում ենթակառուցվածքների շինարարության ոլոտում ղազախական ընկերությունների մասնակցության հարցը
Պայմանավորվածություն է ձեռք բերվել արդեն աշխատանքային կարգով քննարկել...
ՄՊՀ նախագահը Իտալիայի մրցակցային մարմնի ղեկավարի հետ հուշագրի կնքման պայմանավորվածություն է ձեռք բերվել
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը…
Դոլարն ու եվրոն էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 17-ին, կազմել է…
Հայաստանում հարկ վճարողները ոչ ճիշտ տրամադրված տեղեկատվության համար պատասխանատվության կենթարկվեն
Ակնկալվում է, որ այս փոփոխությունների արդյունքում հարկ վճարողները կապահովեն համապատասխան տեղեկատվության ամբողջական և արժանահավատ ներկայացումը...
Գևորգ Պապոյանն առաջարկել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ներմուծել նոր հասկացություն՝ կորպորատիվ կառավարման կանոնագիրք
Մեր միջազգային գործընկերները, ում հետ մենք շատ ակտիվ համագործակցում ենք վարկային միջոցների տրամադրման և այլ շրջանակներում, իրենք սա շատ են...
Գերմանական GIZ ընկերությունը ՀՀ-ում տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացմանը նպաստող առաջարկներ է ներկայացրել
Նախարարի տեղակալը, առանձնացնելով ավիացիայի ոլորտին տրամադրված...
Ամենաշատ