News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մոսկվայում քննիչները քրեական գործ են հարուցել Ադրբեջանական ԽՍՀ-ում ծնված 57-ամյա քաղաքացու նկատմամբ, որը 2001 թվականին մետաղյա ձողով ծեծել է մի տղամարդու։ Դրա մասին հայտնում է Ռուսաստանի Քննչական կոմիտեն։

Ադրբեջանցին մեղադրվում է Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 111-րդ («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը») հոդվածով: Նրա գործն ուղարկվել է դատարան՝ հանգամանորեն քննվելու համար։

Ըստ քննիչների՝ 2001 թվականի սեպտեմբերի 17-ի երեկոյան Մոսկվայի «Վյատկա» սննդի շուկայում մեղադրյալը մետաղյա ձողով ծեծել է ոմն տղամարդու։ Տուժածը ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Այնուհետև մեղադրյալը դիմել է փախուստի և թաքնվել հետաքննությունից։

Լրացուցիչ քննչական գործողությունների ընթացքում նա բերման է ենթարկվել Սանկտ Պետերբուրգում։ Քննիչները առերեսում են անցկացրել ամբաստանյալի և միջադեպի ականատեսի միջև, վերջինս հանձին ամբաստանյալի ճանաչել է հարձակվողին։

Նախաքննության ընթացքում մեղադրյալը բազմիցս փոխել է  ցուցմունքը, սակայն ավելի ուշ ընդունել է մեղքը և զղջացել հանցանքի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ