News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այսօր հայտնի դարձավ, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի,որը կկոչվի «Նոր ուժ»։ NEWS.am–ը Հայկ Մարությանի գրասենյակից մի քանի հարցերի շուրջ պարզաբանում է խնդրել։

Ի՞նչ գաղափարական հենք է ունենալու նոր կուսակցությունը։ 

Կուսակցությունն իր գաղափարախոսությամբ սոցիալ-ռեֆորմիստական ուժ է։ Սոցիալ-ռեֆորմիցմը դասական սոցիալ-դեմոկրատիայի տարատեսակներից է, որը իր առաջ նպատակ է դնում ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում շարունակական ռեֆորմների միջոցով հասնել սոցիալական արդարության։ Մեր պատկերացրած Հայաստանը ազատ, անկախ եւ տնտեսապես ապահով երկիր է, որը ձգտում է Եվրոպական կառույցների հետ հնարավորինս սերտ ինտեգրման։ Կուսակցության գաղափարախոսության եւ ծրագրային դրույթների մասին մանրամասն տեղեկատվությունը կարող եք գտնել հետեւյալ հասցեով։

Ովքե՞րն են ձեր թիմակիցները։ 

Մեր թիմակիցները քաղաքական դաշտում հայտնի եւ ոչ այդքան հայտնի մարդիկ են՝ իրենց ոլորտի կայացած մարդիկ՝ բժիշկներ, իրավաբաններ, տնտեսագետներ, կառավարիչներ եւ այլն։ Համագումարի օրը հնարավորություն կլինի նրանց հետ ծանոթանալու։  

Արտահերթ կամ հերթական խորհրդարանական ընտրություններին մասնակցելու՞ եք։

Բնականաբար բոլոր համապետական քաղաքական գործընթացներին մասնակցելու ենք, ինչպես նաեւ՝ ըստ հնարավորության, ՏԻՄ ընտրություններին ենք մասնակցելու։ 

Ինչու՞ «Նոր ուժ», արդեն եղած կուսակցությունները «հի՞ն» են։

Առանց մեկնաբանության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ