News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ես այսօր էլ Հայաստանում տեսնում եմ մարդկանց, որոնք Հայաստանի անկախության համար պայքարում են և «թուրք» իշխանությունների կողմից հալածվում են: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ 

«Այդ մարդիկ ՀՀ-ի քաղաքական բանտարկյալի կարգավիճակում են միայն նրա համար, որ չեն վախենում ասել ազատ, անկախ Արցախի Հանրապետություն, ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետություն բառերն ու բառակապակցությունները»,-ասաց նա։

«Պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան ցավ կլիներ Աշոտ Նավասարդյանի և մյուս հանրապետականների համար, որոնք պայքարել են ՀՀ-ի և ԱՀ-ի համար, պատկերացնեն, որ մեկը գալու է, վարչապետի աթոռին նստած սպառնալու է ԱԱԾ-ով ասֆալտին փռել Արցախի Հանրապետություն, Արցախի  կառավարություն, Արցախի նախագահ, Արցախի ԱԺ բառակապակցությունները ասողներին, որ որևէ մեկդ չհամարձակվեք հիշատակել, ավելին՝ ցուցանակներ չփակցնեք, որտեղ կհիշատակվի Արցախը»,-ասաց նա։

Աննա Մկրտչյանը հավելեց, որ պայքարը պետք է ամենօրյա լինի. «Այդ բռնաճնշումները մեզ համար էլ են լինելու անխուսափելիորեն, որովհետեւ թուրքի դեմ պայքարը հեշտ չի լինելու եւ Նիկոլ Փաշինյանի նպատակը, որ Թուրքիան դառնա Հայաստանի պատրոնը, պիտի չիրականանա: Նիկոլին ասում եմ՝ չերազես, Հայաստանը չի դառնալու Թուրքիայի ստրուկը եւ Թուրքիան այստեղ չի լինելու Հայաստանի պատրոնը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Տպել
Ամենաշատ