Եթե քո սահմանը դու չես պահում, դու սուվերեն չես. ինչո՞ւ պետք է Ռուսաստանը պահի մեր սահմանները, մենք պետք է պահենք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանտար Արկադի Կարապետյանը՝ Ագոն:
«Եթե դու չես պահում սահմանը, նշանակում է երկիրը քոնը չի: Եթե զենք չես արտադրում, նշանակում է՝ դու սուվերեն չես:
Ինչ-որ բաներ ուզում են անել, բայց կիսատ-պռատ: Երբ ՀԱՊԿ-ը ստեղծվում էր, ես ասացի՝ մի տանջվեք, մի մտեք: Եթե մտել եք, ինքն իրենով մեռնելու է, ոչ մի բան մի արեք: Եթե ղազախը, ուզբեկը, ղրղզը գան էստեղ, ես ո՞նց կարող եմ կռվել՝ իմանալով, որ էդ թուրքերը մեր մեջքի հետեւը կանգնած են: Դա աբսուրդի ժանրից է: Ես ադրբեջանցու դեմ եմ կռվում, սրանք բերել էս թուրքական զորքն էլ բերել մտցրել են ներս, ասում են՝ սրանք քո ընկերներն են: Պատկերացրեք, ղազախական զորքը գալիս, մտնում է իմ թիկունք»,-հայտարարեց նա: