Մարտի 28-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-4 մ/վրկ։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +13+15։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +6+11,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +6+9,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +8+12,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +6+9,
Լոռիում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +12+14,
Տավուշում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +13+16,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +6+9,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +9+13,
Արարատում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +14+17,
Արմավիրում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +14+16,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +6+9,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +14+17,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +17+20,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +11+14։