News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն ընկերների հետ,  օրեր առաջ մեկնել է Տավուշի մարզ և պատրաստվում է մնալ այնտեղ: Նա արդեն հանդիպել է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանի հետ: Հանդիպման առանցքում մարզի մի քանի սահմանամերձ գյուղերի շուրջ ստեղծված իրավիճակն է: Սրբազանի հետ քննարկումներից հետո Սուրեն Պետրոսյանն ընկերների հետ ուղևորվել է Ոսկեպար և արդեն մի քանի օր է այնտեղ է: Ըստ նրա, գյուղացիների հետ ամենօրյա շփումներն առավել տեսանելի են դարձնում առկա խնդիրները:

Սուրեն Պետրոսյանը նշել է, որ մտադիր են մնալ և ապրել Ոսկեպարում և մինչև վերջ կանգնել գյուղացու կողքին: Ըստ նրա, այն ինչ այսօր տեղի է ունենում Տավուշում, ոչ թե մեկ առանձին մարզի կամ գյուղի խնդիր է, այլ համազգային ճգնաժամ, որի լուծումը կախված է յուրաքանչյուրիցս:

«Այստեղ վճռվում է ամբողջ պետականության եւ Ոսկեպարում բոլորը դա հասկանում են: Ամենակարեւորը, մինչեւ վերջին գյուղացին նրանք ասում են, որ որեւէ կերպ չեն համակերպվելու եւ չեն հանձնվելու որեւէ պարագայում: Մեր բոլորիս խնդիրն է բոլորով կանգնենք ոսկեպարցու կողքը եւ այստեղից սկսենք այդ խորքային փոփոխությունները: Սա չափազանց կարեւոր է, այստեղ վ-ռվում է ամբողջ պետականության հարցը:

Կուլմինացիան, բնականաբար, լինելու Երեւանում, բայց խնդիրը սկսվում է լուծվել այստեղից»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ 2022-ի ամռանը, երբ դատարկվում էր Բերձորը, Աղավնոն, Սուրեն Պետրոսյանը մեկնել էր այնտեղ եւ հայտարարել, որ Բերձոր և Աղավնո համայնքների համար կազմակերպվում է ինքնապաշտպանություն։ Նա կոչ էր արել միանալ իրենց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Թե քանի կմ տարածք է սահմանազատվել, պաշտոնապես չի հաստատվել։ Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները...
Ադրբեջանցիները Տավուշում հիմա ձայն չեն հանի, Տավուշում կստանան իրենց ուզածը և ավելի սանձարձակ կդառնան. Նորիկյան
Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքն է, Սյունիքով Նախիջևան մտնելը…
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Կիրանցում կգործի ինֆորմացիոն կենտրոն. Կապահովենք համակարգիչներով, ինտերնետով. Աբրահամ Գասպարյան
Ժամը 16-ից սկսվելու է ակցիաների հերթական ալիքը…
Ամենաշատ