News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հազարավոր մարդիկ երեքշաբթի Բուդապեշտում բողոքի ցույցի են դուրս եկել խորհրդարանի մոտ՝ պահանջելով գլխավոր դատախազի և վարչապետ Վիկտոր Օրբանի հրաժարականը, երբ կառավարության նախկին աշխատակիցը Օրբանի ավագ օգնականին մեղադրել է կաշառակերության գործին միջամտելու փորձի մեջ:

Ըստ Reuters-ի՝ ցուցարարները գլխավոր դատախազության շենքի մոտից ջահերով շարժվել են խորհրդարան՝ «Հրաժարական, հրաժարական» վանկարկելով:

Պիտեր Մադյարն ավելի վաղ հրապարակել էր Հունգարիայի արդարադատության նախարարի և վարչապետի այն ժամանակվա կնոջ՝ Յուդիտ Վարգայի զրույցի ձայնագրությունը, որտեղ նա մանրամասն պատմում է Օրբանի կաբինետի օգնականների՝ կաշառակերության գործով որոշ փաստաթղթերի վերացման փորձի մասին:

Գործի առանցքում Արդարադատության նախարարության նախկին պետքարտուղար Պալ Վոլներն է, որին մեղադրանք է առաջադրվել 2022 թվականին դատական ​​կարգադրիչների ծառայության նախկին ղեկավար Գյորգի Շադլից կաշառք ստանալու գործով։ Երկուսն էլ իրենց մեղավոր չեն ճանաչել: Դատախազները երկու ամբաստանյալների համար էլ ազատազրկում են պահանջում։

Դատախազները հայտարարության մեջ նշել են, որ կվերլուծեն, Մադյարի պնդմամբ, 2023 թվականի հունվարին իր արախ ձայնագրությունը, և լրացուցիչ ապացույցներ կհավաքվեն։

Մեղադրանքները հնչում են Օրբանի համար քաղաքականապես զգայուն ժամանակաշրջանում՝ Եվրախորհրդարանի՝ հունիսի ընտրություններից առաջ: Դրանք հաջորդում են սեռական ոտնձգություններին վերաբերող սկանդալին, որը հանգեցրեց Օրբանի երկու քաղաքական դաշնակիցների՝ նախկին նախագահին և արդարադատության նախկին նախարար Ջուդիթ Վարգայի պաշտոնանկությանը:

Նախկինում կառավարությանը մոտ կանգնած իրավաբան 43-ամյա Մադյարը ծրագրում է նոր կուսակցություն ստեղծել՝ Օրբանին մարտահրավեր նետելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ