News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հնագետներն ապշեցուցիչ բացահայտում են արել Իտալիայի Բրաչիաննո լճի հատակին՝ Ջրի տակ անցած Լա Մարմոտա նախապատմական առափնյա բնակավայրում: Ընթացիկ պեղումների ժամանակ լճի հատակին մոտ 7000 տարեկան հինգ կանոե է հայտնաբերվել: Գիտնականները զարմանալի հայտնագործությանն անդրադարձել են PLOS One ամսագրում։

Ռադիոկարբոնային թվագրումը պարզել է, որ կանոեները սարքվել են լաստենուց, եվրոպական հաճարենուց, կաղնուց և բարդուց մ.թ.ա. 5700-ից 5100 թվականներին։ Սրանք Միջերկրական ծովի տարածաշրջանում երբևէ հայտնաբերված հնագույն նավակներն են: Երկու ամենամեծ գտածոներն ունեն գրեթե 11 մետր երկարություն և 1,2 մետր լայնություն:

Գիտնականները հավանական են համարել, որ Արրոն գետի միջոցով Տիրենյան ափ մատչելի ներթափանցման շնորհիվ, նավակները կարող էին օգտագործվել առևտրի համար: 

Հետազոտողները պարզել են նաև, որ հնագույն նավակ սարքողները նավերը կառուցելու համար օգտագործել են առաջադեմ շինարարական տեխնոլոգիաներ։ Կանոեները պատրաստվել են «լայնակի ամրացումով», ինչը մեծացրել է նավակների կորպուսի ամրությունը։ Ջրային նավերը միաժամանակ հագեցած են եղել առագաստներով կամ շարժական հենարաններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ