News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2023թ. կառավարության իրականացրած հակաահաբեկչական բարեփոխումները միջազգային բարձր գնահատական են ստացել։ Այս մասին Ազգային ժողովում, պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2023թ. կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ, մարտի 26-ին ասել է արդարադատության նախարար  Գրիգոր Մինասյանը։

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության Հայաստանի վերաբերյալ հաշվետվությունում հանրապետության հակակոռուպցիոն քաղաքականությունն ստացել է բարձ գնահատական գործունեության 9 ուղղությունների վերաբերյալ։ «Հայաստանը դուրս է եկել GRECO պահանջներին չհամապատասխանելու գնահատման գործընթացից եւ համարվում է բավարար ցուցանիշներ ունեցող երկիր»,- ավելացրել է Մինասյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ