News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Սպիտակ տանը հայտնել են, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը պատրվակ է փնտրում, որպեսզի քվեարկության չդնի օրինագիծը, որը նախատեսում է օգնության տրամադրում Ուկրաինային։ Այս մասին ճեպազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարին Ժան-Պիեռը։

Ժան-Պիեռին հարցրել են, թե դիտարկում են արդյոք Սպիտակ տանը Ուկրաինային միայն ռազմական օգնության մասին օրինագծի քվեարկությունը՝ առանց հումանիտար բաղադրիչի, ինչի մասին ավելի վաղ խոսում էր Ջոնսոնը։ Սպիտակ տան ներկայացուցիչը պատասխանել է, որ նախագիծն արդեն կունենա երկկուսակցական աջակցություն Պալատում, եթե դրվի քվեարկության։

«Ես կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունենում, նշանակում է, որ խոսնակը պատրվակ է փնտրում , որն արդարացված չէ, որը պետք չէ։ Որովհետեւ մենք գիտենք, որ եթե նա նախագիծը քվեարկության դնի, այն կանցնի»,- ընդգծել է Ժան-Պիեռը։

Նա հիշեցրել է, որ Սենատը աջակցել է նախագծին երկկուսակցական ճնշող մեծամասնությամբ։

ԱՄՆ Կոնգրեսում անցած տարվա հոկտեմբերից չեն կարողանում հավանություն տալ Ուկրաինային աջակցության՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջարկած բազմամիլիարդանոց փաթեթին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
Ժելեզնյակը նշում է, որ պատգամավորները օրինագծից մասամբ հանել են կոռուպցիոն ռիսկերը, մասնավորապես...
ՌԴ ՊՆ-ն հաստատել է ուկրաինական էներգետիկային հասցված հարվածները
ՌԴ ՊՆ-ն հաստատել է հարվածները...
ՆԱՏՕ-ն պատրաստվում է հռչակագրում ներառել Ուկրաինա զորքեր ուղարկելուց հրաժարվելու կետ. Corriere della Sera
ՆԱՏՕ-ն կհրաժարվի զորքեր ուղարկել...
ԵՄ երկրները պետք է մինչեւ հուլիս համաձայնեցնեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը. ԶԼՄ
Եվրամիության երկրները մտադիր են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը մտցնել...
Ռուսաստանը գիշերն ավելի քան 50 հրթիռ եւ ավելի քան 20 կամիկաձե դրոն է արձակել յոթ մարզերի դեմ. Զելենսկի
Զելենսկին մեկնաբանել է ռուսական զանգվածային հարվածը...
Ռուսաստանը հարվածներ է հասցրել վեց շրջանների էներգետիկ օբյեկտներին. Ուկրաինացի նախարար
Կրկին զանգվածային հարձակում մեր էներգետիկ ոլորտի վրա։ Հարձակման են ենթարկվել Պոլտավայի...
Ամենաշատ