News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայում ստեղծել են առաջին մարդանման ռոբոտը՝ Սառա անունով, որը չգիտի խոսել սեքսի կամ քաղաքականության մասին, քանի որ սաուդցի կին է։

Էր Ռիադում տեղակայված QSS AI & Robots ընկերության գլխավոր տնօրեն Էլի Մետրին Business Insider պարբերականին ասել է, որ «Սառան գիտի, որ աղջիկ է, 25 տարեկան է, հասակը՝ 162 սանտիմետր եւ կրում է սաուդյան հագուստ»։

«Նա պետք է լինի քնքուշ, չխոսի քաղաքականության, սեքսի մասին, քանի որ մենք Սաուդյան Արաբիայում ենք։ Այդ թեմաները շոշափել պետք չէ»,- ասել է Մետրին։ Սառան կրում է ավանդական սաուդյան աբայա, առաջին մարդանման ռոբոտն է, որը ստեղծվել է Սաուդյան Արաբիայում եւ, գուցե, Մերձավոր Արեւելքում։

Նա տիրապետում է երկու լեզվի, խոսում է արաբերեն եւ անգլերեն։

Գլխավոր տնօրենի խոսքով՝ Սառան օգտագործում է ընկերության լեզվի ուսուցման սեփական մոդելը՝ արհեստական բանականության ծրագիրը, որը նախատեսված է տեքստը եւ խոսքը հասկանալու համար։

Սառան արժանացել է մեծ ուշադրության տարբեր ցուցահանդեսներում՝ ներկայացնելով Սաուդյան Արաբիայի ձեռքբերումները ռոբոտատեխնիկայի եւ արհեստական բանականության զարգացման ոլորտում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ