News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը

Մարտի 24-ի առավոտյան Կիևում և Ուկրաինայի բոլոր շրջաններում օդային հարձակման նախազգուշացում է հայտարարվել, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ուկրաինայի զինված ուժերին։

Կիևում օդային տագնապը հայտարարվել է տեղական ժամանակով 09:26-ին։ «Կարմրել են» նաև արևելյան, հյուսիսային և կենտրոնական շրջանները։

Մի քանի րոպե անց օդային տագնապ է հայտարարվել հարավում, իսկ ավելի ուշ շչակները հնչել են արևմտյան շրջաններում։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը նախազգուշացրել են բալիստիկ հարվածների սպառնալիքի մասին։ Ավելի ուշ հաղորդվել է, որ ռուսաստանյան զորքերը օդ են բարձրացրել չորս ՄիԳ-31Կ ինքնաթիռ։ Ամբողջ Ուկրաինան  հրթիռային սպառնալիքի տակ է, գրում է լրատվամիջոցը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ