Mash Telegram ալիքը հրապարակել է «Crocus City Hall»-ի վրա հարձակմանը մասնակցած վերջին կալանավորված ահաբեկչի հարցաքննության տեսանյութը։
«Վերջին ձերբակալված ահաբեկչի հարցաքննությունը։ Հետապնդման ժամանակ նրա ականջին կրակել են։ Ինքը՝ զինյալը, պատմել է, որ ինքնաձիգները դեն են նետել Մոսկվայից դուրս ճանապարհին»,- տեսանյութը մեկնաբանել է ռեսուրսը։