News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Հայաստանում անհրաժեշտ է արգելել այն ֆիլմերի եւ սերիալների ցուցադրությունը, որոնք պարունակում են քրեական ենթամշակույթի քարոզ, ժամը 06.00-ից մինչեւ 00.00-ն։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, մարտի 19-ին ասել է օրենսդրական նախաձեռնության համահեղինակ, կառավարող «Քաղպայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Պատգամավորի խոսքով, գործող օրենքի համաձայն՝ Հայաստանում այսօրվա դրությամբ ժամը 06.00-00.00-ն արգելված է էրոտիկ բովանդակությամբ ֆիլմերի, ինչպես նաեւ սարսափ ֆիլմերի եւ այն ֆիլմերի ցուցադրումը, որոնցում առկա են բռնության բաց տեսարաններ։ Իսկ այժմ այդ ցուցակը կլրացվի քրեական ենթամշակույթի քարոզչության սահմանափակմամբ։

Խորհրդարանականի կարծիքով՝ նման ֆիլմերի եւ սերիալների ցուցադրումը անհրաժեշտ է սահմանափակել օրենքով թույլատրված սահմաններում։

Նա համոզված է.  այդ ֆիլմերը բացասաբար են ազդում անչափահասների վրա, քանի որ պարունակում են ստորություն, կոպտություն, ոչ նորմատիվային բառապաշար, մերժում են բարոյականության ընդհանուր նորմերը եւ քարոզում են անբարո կենսակերպ՝ նսեմացնելով կրթության եւ դաստիարակության դերը։ Դրանք նաեւ նպաստում են քրեական ենթամշակույթի, բարոյականության, շարժուձեւերի, խոսքի տարածմանը՝ ռոմանտիկացնելով քրեական կերպարներին եւ նրանց կենսակերպը։

Նշված նորմերի խախտման դեպքում հեռարձակողը կտուգանվի իր եկամուտների 0,02 տոկոսի չափով։ Այնուամենայնիվ, այդ գումարը չպետք է գերազանցի 400 հազար դրամը։

Նշենք, որ գործող օրենսդրության համաձայն՝ հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող բոլոր ծրագրերում նշվում է հեռուստատեսային լսարանի տարիքային սահմանափակումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Այս որոշման արդյունքում կկանոնակարգվեն կինոոլորտի զարգացման ուղղված գործընթացները, այդ թվում  կինոռեեստրի ստեղծման և վարման գործընթացը, պետական...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
Ամենաշատ