News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրոպական Խորհրդարանի բանաձևը, որը կառավարության նիստում գործող վարչապետը շտապեց փողհարել՝ կարևորելով դրա հանրային քննարկումը, իրականում 90 տոկոսով ջուր է, լոլո։  Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Հայ-ադրբեջանական կոնսենսուս՝ ընդդեմ Հայաստանի՞. լուծում կա

Եվրոպական Խորհրդարանի բանաձևը, որը կառավարության նիստում գործող վարչապետը շտապեց փողհարել՝ կարևորելով դրա հանրային քննարկումը, իրականում 90 տոկոսով ջուր է, լոլո։

Բայց այնտեղ կա մի կետ՝ 14-րդը, որը բացառիկ կարևորություն և գործնական բովանդակություն ունի։

Կետ 14. Կոչ Ադրբեջանին` անկեղծորեն ներգրավվելու արցախահայության հետ համապարփակ և թափանցիկ երկխոսության մեջ՝ ապահովելու նրանց իրավունքների նկատմամբ հարգանքը և երաշխավորելու նրանց անվտանգությունը, ներառյալ՝ միջազգային ներկայության ներքո իրենց տները արժանապատիվ և ապահով կերպով վերադառնալու և իրենց տներում ապրելու իրավունքը, մուտք գործելու իրենց հողը, սեփականության իրավունքը, պահպանելու իրենց հստակ ինքնությունը և լիարժեք օգտվելու իրենց քաղաքացիական, մշակութային, սոցիալական և կրոնական իրավունքներից: Կոչ Ադրբեջանին` ազատ արձակել և լայն համաներում կիրառել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի բոլոր բնակիչների համար, ովքեր շարունակում են մնալ ադրբեջանական կալանքի տակ: Կոչ՝ լիովին, անհապաղ և արդյունավետ իրականացնելու ՄՔԴ-ի բոլոր որոշումները՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման գործում (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի)։

Նիկոլի իշխանությունը հենց սա է համառորեն շրջանցում, և արտգործնախարարի անհոդաբաշխ ձևակերպումները՝ ԱԺ հանձնաժողովի նիստում, ուղղակի ապշեցեցիչ են։

Արցախահյայության վերադարձի խնդիրն այն եզակի, գուցե՝ միակ թեման է, որը Հայաստանը բանակցություններում կարող է որպես լծակ օգտագործել։

Սա միակ թեման է, որն այսօրվա պայմաններում լուռ կոնսենսուս է ձևավորում արևմուտքի և Ռուսաստանի միջև։ Իհարկե, ամեն մեկը գործում է իր սեփական շահի համար, բայց արդյունքում ձևավորվում է մեր, հայկական շահը։
Ստացվում է նաև հակառակ կոնսենսուսը՝ ադրբեջանաթուրքական և հայկական կողմերի լուռ համաձայնություն՝ այս հարցը չբարձրացնելու։

Ֆանտաստիկ է. Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները զույգով խաղում են Հայաստանի շահի դեմ։
Ուրիշ ի՞նչ բացատրություն կարող է ունենալ այս պրոցեսը։ Ռուսաստանը, Եվրոպական խորհրդարանը ասում են՝ հարցը բարձրացրեք, արցախցիների վերադարձը Արցախ՝ Հայաստանի միակ ուժեղ և ընկալելի խաղաթուղթն է Արդբեջանի հետ բանակցություններում, և Հայաստանը դա չի անում։

Հայաստանին անողնաշար կենդանու պես պարտադրում են կատարել բոլոր ստորացուցիչ ու արհեստական պայմանները, իսկ Հայաստանը, որն ունի իրական բանակցային թեմա, այն չի մտցնում օրակարգ։
Վ. Օսկանյանի գլխավորած՝ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների հարցերով պաշտպանության հանձնախումբը կարիք ունի բոլոր գիտակից և ազդեցիկ շրջանակների աջակցության, բայց այն կտա իրական արդյունք, եթե հայկական պետությունն այն դարձնի օրակարգ։ Այս պահին կա հնարավորություն՝ փրկելու հայկական Արցախը, և կա հնարավորություն՝ դադարեցնելու Հայաստանը մաս-մաս պոկելու՝ Ադրբեջանի քաղաքականությունը.
1. Խորհրդարանական ընդդիմությունը հենց այս թեմայով պետք է օր ու արև չտա վարչապետին ու արտգործնախարարին։

2. Հասարակության արևմտապաշտ շերտերը և նրանց մենեջմենթը պարտավոր են հետամուտ լինել Եվրոպական Խորհրդարանի բանաձևի պաշտպանությանը։

3. Ռուսաստանի հետ աշխատանքային հարաբերություններ ունեցող քաղաքական շրջանակները պարտավոր են կենտրոնանալ այս թեմայի վրա, և սա կդառնա իրական օրակարգ, և ոչ թե ուղևորություն «Добро»-ի հետևից։

4. Արցախի խորհրդարանը պետք է արտահերթ նիստ հրավիրի և անդրադառնա այս թեմային՝ Եվրոպական Խորհրդարանի բանաձևին, դիմի ՌԴ-ին։ Ի վերջո, այս բանաձևը հենց իրենց մասին է՝ որպես Արցախի ներկայացուցչական մարմնի («կոչ Ադրբեջանին` անկեղծորեն ներգրավվել արցախահայության հետ համապարփակ և թափանցիկ երկխոսության մեջ»)»։

Տպել
Ամենաշատ